…այսքան երկար սպասել… «փառքի ժամին»…
Вс, 18 октября 2009 – 02:15 | Комментариев нет

Հարցազրույց «Ե՞ս Yes!» ամսագրի հետ`
«…այսքան երկար սպասել… «փառքի ժամին»…»

Լուսինայի անդրանիկ ձայնասկավառակն ապացուցեց, որ արժեր այսքան երկար սպասել երգչուհու «փառքի ժամին»: Ալբոմի բոլոր երգերը ձայնագրվել են Նյու Յորքի Chung King studio-ում, գործիքավորվել` Նյու Յորքում աշխատող Serge …

Читать полностью »
Еще статьи этого раздела »
Еще статьи этого раздела »
Интервью

Награды

Новости

Тексты песен

Фотографии


Огромная просьба, у кого есть какая-либо информация (клипы, mp3, тексты песен, факты биографии, фото, интервью) о певице Lucina, отправляйте на email

Награды »

«Ե՞ս Yes! 2009» մրցանակաբաշխություն
Вс, 27/12/09 – 1:41 | Комментариев нет

«Ե՞ս Yes! 2009» մրցանակաբաշխությունԱհա և ամփոփում ենք «Ե՞ս Yes! 2009» մրցանակաբաշխության արդյունքները, որն ավանդաբար անցկացնում ենք յուրաքանչյուր տարվա ավարտին: Այս տարի ևս` առանց բացառության, հաղթողներին որոշեց մեր ընթերցողը` խմբագրակազմի հետ միասին: Սոցիալական կայքերում մեր ամսագրի էջերում, էլեկտրոնային փոստով ու հեռախոսազանգերով ստացած քվեարկությունների արդյունքում էլ ձևավորվոցին մեր կազմած անվանակարգերի հաղթողները: Սակայն նախապես ներկայացված որոշ անվանակարգեր մի քանի աբյեկտիվ պատճառներով դուրս մնացին. ասենք` այն պարզ պատճառով, որ հաղթողները պարզապես այլընտրանք չունեին: Բացի այդ, այս տարվա մրցանակաբաշխությունից դուրս են մնացել նաև այն հայտնիները, ովքեր ողջ տարվա ընթացքում լռել են, քիչ աշխատել, մնացել ստվերում կամ պարզապես բացակայել երկրից:
 

«Տարվա թռիչք»
Այս անվանակարգում ներկայացվել են այն երգիչ-երգչուհիները, ովքեր ակտիվ աշխատեցին ու իրենց գործունեությամբ նոր մշակույթ բերեցին մեր շոու-բիզնես:

1. Լուսինա. երգչուհու նոր ձայնասկավառակի շնորհանդեսը թերևս ամենաբազմամարդերից էր: Իր CD-ի դիզայնով և շնորհանդեսի ձևով թարմություն բերած երգչուհու անակնկալներից էր նաև համագործակցությունը համաշխարհային ընկերությունների և ստեղծագործողների հետ:

2. Սոֆի Սխեյան. այս երգչուհին էլ այնպիսի թռիչք կատարեց ու նորամուծություն բերեց, ինչպիսին իր CD-ի նորովի ներկայացումն ու մեծ վաճառքն էր, տիկնիկի կերպարով իր փազլները, որը մինչ այդ երբևէ չէր կիրառվել մեզանում: Սոֆին չի բավարարվում միայն երգելով, ստեղծագործական երևակայությունը նրան նոր հաջողություններ է բերում:

3. Սիրուշո. «Եվրատեսիլից» հետո հաջողությունները չլքեցին Սիրուշոյին նաև Եվրոպայում. «Էրոտասն» ու մյուս օտարալեզու երգերը սիրվեցին ոչ միայն հայերիս, այլև եվրոպացիների կողմից: Եվրոպական շոու-բիզնես վայրէջք կատարած երգչուհու նախագծերին դեռ կանդրադառնանք:
 

«Տարվա ջանասերներ»
Այս տարի կային երգիչներ, ովքեր ոչ միայն քրտնաջան աշխատեցին, չբավարարվեցին միայն նոր տեսահոլովակներով, այլև ունեցան համերգներ, մենահամերգներ, թողարկեցին ձայնասկավառակ:

1. Արամե. այս երգիչը երբեք էլ ձեռքերը ծալած նստողներից չէ և շարունակում է ճաշակել դրա քաղցր պտուղները:

2. Ռազմիկ Ամյան. հրաշալի ձայն ունեցող երգչի ջանասիրության արդյունքը գրանցվեց ու գնահատվեց ոչ միայն մրցույթներում, այլև մենահամերգի ժամանակ բազմամարդ դահլիճով:

3. Սիլվա Հակոբյան. մեղվի նման աշխատող երգչուհին իր երկրպագուներին երբեք չի ձանձրացրել տարվա մեջ ընդամենը մեկ տեսահոլովակ պտտեցնելով: Հազիվ հասցրել էր «փոշմանել», «Խաչիկը, Հրաչիկը, Վաչիկն ու Քաջիկը» դարձան բոլորի «բերանի ծամոնը»:
 

«Տարվա հաջողակ»
Տարին հաջող էր գուցե շատերի համար, սակայն նրանք, ովքեր այս անվանակարգում առավելագույն ձայներ են ստացել, քվեարկության արդյունքներով, փաստորեն, անվերապահորեն հաջողակ են:

1. Արմենչիկ. սիրված երգիչը թեև ծանրաբեռնվածության պատճառով շատ քիչ է հայրենիքում լինում, այնուամենայնիվ, այստեղ նրա բոլոր համերգներին իսկական անշլագ է: Դժվար է ասել, թե որն է նրա հաջողության հիմնական գրավականը, սակայն, որ տարեվերջին հենց Արմենչիկին ԱՄՆ-ում շնորհվեց «Տարվա լավագույն երգիչ» մրցանակը, կարծում ենք, շատերի սրտով է:

2. Հ.Տ. Հայկո. հաջողությունը երես չթեքեց նաև ռեփերից, ինչի պաշարներն ավելացրին ոչ միայն սիրված զուգերգերը, այլև նոր ձայնասկավառակն ու բամբասանքի նոր ալիքը:

3. Նարեկ Բավեյան. կապուտաչյա երգչի համար ի վերջո հաջողություն էր երկարատև սպասումներից հետո ոչ միայն անդրանիկ CD-ի թողարկումը, այլև լավ պրոդյուսեր ունենալը, ում շնորհիվ Նարեկին վստահվեց գլխավոր դերեր հայկական հեռուստասերիալներում:
 

«Տարվա սիրելիներ»
Այս անվանակարգում ընդգրկված թեկնածուները հիմնականում նրանք են, ովքեր սիրվեցին ոչ միայն իրենք, այլև իրենց երգերը` անկախ այն բանից` ինչ են երգում:

1. Արամե. ամենաբարձրահասակ երգչի երկրպագուները չեն դադարի համակրել նրան, եթե նույնիսկ նա ոչինչ չանի:

2. Սիլվա Հակոբյան. այս երգչուհին իր ստեղծագործական գործունեության օրվանից երբեք չզիջեց դիրքերը: Իր գրեթե բոլոր երգերը ոչ միայն հիթ են դառնում, այլև շատ հավաքույթների հիմնական պարեղանակը:

3. Արման Հովհաննիսյան, Սոնա Շահգելդյան. Արման Հովհաննիսյանի երգերը մեծ արձագանք են գտնում ժողովրդի կողմից: Իսկ Սոնա Շահգելդյանի նկատմամբ ջերմ համակրանքը գուցեև երգչուհու անմիջական, «ջան-ջիգյարով» լինելով է պայմանավորված:
 

«Տարվա պարծանք»
Այս անվանակարգում երգիչ-երգչուհիներից բացի նշվել էին նաև մարզիների անուններ, ովքեր իսկապես պարծենալու առիթ տվեցին: Սակայն հաշվի առնելով, որ դրանք նշողները փոքր թիվ էին կազմում ու, բացի այդ էլ, մրցանակաբաշխությունը շոու-բիզնեսին է առնչվում, որոշեցինք կենտրոնանալ հենց շոու-բիզնեսյան դեմքերի վրա:

1. Լուարա. երգչուհու ելույթը հայ-հայ էր մեզ 1-ին հորիզոնական էր րերուն, րայց… երկրորդ տեղը մեզ կրկին պարծենալու առիթ տվեց:

2. Միհրան. համաձայնեք, ոչ րոլոր պարողներին է բախտ վիճակվում հայտնվել համաշխարհային ասաղերի ստեղծագործական խմբում: Միհրանի շնորհիվ ամերիկյան փոփ մշակույթը մեզ ավելի մոտ դարձավ:

3. Թինա Կանդելակի, Քիմ Քարդաշյան. այս երկու հայուհինհրը երբեք չեն թաքցնում իրենց ազգային պատկանելությունը կամ մասամբ հայ լինելը, ինչը, բնականաբար, չի վրիպում նրանց հայրենակիցների աչքից:
 

«Տարվա հայտնություն»
Այս տարի, բարեբախտաբար, նոր անունների «սով» չզգացվեց: Դրան նպաստեցին ոչ միայն տարբեր մրցույթ-մրցանակաբաշխությունները, այլև որոշ հայտնի դեմքերի այլ «ամպլուայով» ի հայտ գալը:

1. Եվա Ռիվաս. «Տաշիր 2009»-ից հայտնի դարձած այս երգչուհին իսկական հայտնություն էր` հատկապես Սայաթ-Նովայի նորովի մատուցմամբ:

2. Լուարա. 2008-ի մանկական «Եվրատեսիլից» հետո շատերը թերահավատորեն էին վերաբերվում 2009-ի մեր մասնակցին` գեղեցիկ անվամբ փոքրիկ երգչուհուն: Սակայն Լուարայի ելույթը լավագույններից էր:

3. Գարիկ` «32 ատամ». շատ սիրված հումորիստին ոչ ոք չէր պատկերացնի երգչի դերում: Ւր CD-ով երկրպագուներին ներկայացած Գարիկը լուրջ հայտով հանդես եկավ…
 

«Տարվա թարմության»
Անշուշտ, մեր շոու-բիզնեսին թարմություն հաղորդած դեմքերն այնքան էլ շատ չեն, սակայն եղածներին էլ չնկատել հնարավոր չէր:

1. Աստղիկ Սաֆարյան. երգչուհին իսկապես այլընտրանք է ոչ միայն յուրահատուկ ձայնային տվյալներով, այլև իր ներկայացրած փոփ-ռոքով:

2. Մարիաննա Հովհաննիսյան. այս երգչուհու տեսահոլովակներն ու զուգերգերը` անկախ այն բանից` ռիթմիկ են թե լիրիկ, միանգամից նոր շունչ են բերում թեկուզ ոճային առումով և ճաշակով տեսահոլովակների շնորհիվ:

3. «Ապրիկոտա», Դավո. իրենց հեղինակած երգերով ու գործիքավորմամբ այս խումբը միշտ էլ թարմություն է:
Դավոյի` առանց հայհոյանքների մատուցած ռեփը իրոք թարմություն է:
 

«Տարվա սպորտայիններ»
Հայ հայտնիներին ոչ միշտ ես հնարավորություն ունենում տեսնելու մարզական այս կամ այն նախագծում: Հայերի մասնակցությամբ «Ֆորտ Բոյարը» շատերին արժանացրեց «դափնեպսակի»:

1. Լուսինա. փոքրամարմին երգչուհին զարմացրեց իր մարզավիճակով ու կոփվածությամբ, ինչն ըստ արժանվույն գնահատեցին անխտիր բոլորը:

2. Սոֆի Մխեյան. Սոֆիի` ամեն ինչում լավագույնը լինելու ձգտումը տալիս է իր պտուղները: Սոֆին պատրաստված է նաև մարտական և մարզական առումով:

3. Ռազմիկ Ամյան, Շպռօտ. մինչ հայտնի նախագծում մասնակցելը` շատերը թերահավատորեն էին վերաբերվում Ռազմիկ Ամյանի մասնակցությանը` վերջինիս կազմվածքի պատճառով: Սակայն արդյունքները ճիշտ հակառակն ապացուցեցին:
Դե, իսկ Շպռօտն իրեն իսկական մարզիկի նման դրսևորեց` հերթական անգամ հիացնելով շատերին ինչպես հեռուստանախագծում, այնպես էլ իր ու Էռնեստի տեսահոլովակում:
 

«Տարվա բամբասվածը»
Հաշվի առնելով, որ շոու-բիզնեսը զերծ չէ տարատեսակ բամբասանքներից` այս անվանակարգում հավակնորդների թիվն ամենաշատն էր: Սակայն, ի վերջո, «հաղթողների» սանդղակը ձևավորեցին նրանք, ում անունները ամենաշատն էր բերնեբերան անցել:

1. Սիրուշո. Սիրաշոյի դեպքում ամենաբամբասված լինելը պայմանավորված է վերջինիս ամուսնությամբ ու նոր բնակարան տեղափոխվելու հանգամանքով, տարվա ամենաթեժ քննարկումներից էր:

2. Արմինկա. Արմինկայի դեպքում քննարկվում էր նրա երեխայի ծնունդն ու հայրիկի ով լինելը: Հարց, որ մինչ օրս էլ չի դադարում հետաքրքրել չափազանց հետաքրքրասեր հանրությանը:

3. Սնի Քրիստի. երգչուհին այնքան չէր բամբասվել իր ողջ գործունեության ընթացքում, որքան վերջին մի քանի ամիսներին: Պատճառը Անիի ամուսնալուծության մասին լուրերն են, որոնց այդպես էլ հստակ պատասխան չտրվեց:
 

«Տարվա ռեսթարթ»
Այս անվանակարգը առաջարկել էինք` հաշվի առնելով տևական լռությունից հետո շատ հայտնիների նոր շնչով, նոր տեսայոլովակներով կրկին եթերում հայտնվելը:

1. Լիանա. հետաքրքիր ձայնով այս երգչուհու ժամանակավոր «կորուստը» փոխհատուցվեց միանգամից մի քանի տեսահոլովակներով, որոնք բավական հաճախ հնչեցին հայկական տարբեր հեռուստաալիքներով ու ռադիոեթերներով:

2. Նորո. գրեթե մեկամյա լռությունից հետո իր մասին կրկին հիշեցնել տվեց Նորոն, ում երկրպագուները, փաստորեն, գնահատեցին նրա աշխատանքն ու ըմբռնումով մոտեցան չափազանց երկարատև դադարին:

3. Արսեն Գրիգորյան. գուցե օբյեկտիվ պատճառներով Արսեն Գրիգորյանը հայտնվել էր շոու-բիզնեսի լուսանցքում, սակայն տարեվերջյան մենահամերգը ցրեց բոլոր մտահոգությունները, թե ինչու ամուսնությունից հետո Արսենը լռեց ու անհետացավ հեռուստաեթերից:

«Լավագույն տասնյակ»` Top-2009
Сб, 26/12/09 – 1:23 | Комментариев нет
«Լավագույն տասնյակ»` Top-2009

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվեցին Հանրային հեռուստատեսության «Լավագույն տասնյակի»` «Top-2009» («Թոփ-2009») քվեարկության արդյունքները, որոնք եթեր կհեռարձակվի Հ1-ով (Հայաստանի առաջին ալիք) 04.01.10 22:20 կամ 07.01.10 15:10: Հանդիսավար` Գոհար Գասպարյան:
«Top-2009»-ի բոլոր հաղթողները`
Հունվար` Սիրանուշ Գալստյան …